Միջազգային 

Եթե ռուսական զորքերը հատեն Ուկրաինայի սահմանը, մենք կպաշտպանվենք. Յացենյուկ

analitik.am

Եթե ռուսական զորքերը հատեն Ուկրաինայի սահմանը, մենք «կպաշտպանվենք եւ պատասխան հարված կհասցնենք»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

«Մենք կպաշտպանենք մեր երկիրը ցանկացած միջոցով: Եթե Ռուսաստանը պատերազմ սկսի, մենք կպաշտպանվենք»,-ասել է Յացենյուկը BBC Hard Talk հեռուստատեսային հաղորդման ժամանակ տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինան դեռեւս չի նախատեսում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն այդ հարցում Ռուսաստանի կողմից յուրաքանչյուր միջամտություն նա անընդունելի է համարում:

 

Յացենյուկը մեղադրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին փետրվարին Կիեւի կենտրոնում բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց զանգվածային սպանությունների մեջ: «Մեզ համար ամբողջությամբ պարզ է, որ Յանուկովիչը եւ նրա դաշնակիցները անձնական պատասխանատվություն են կրում այդ սպանությունների համար»,-ասել է Ուկրաինայի վարչապետը՝ հավելելով, որ նախկին նախագահը հնարավորություն կունենա պաշտպանել իրեն դատարանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նույն շարքից