Միջազգային 

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը դադարեցրել է «Ռոսատոմի» հետ համագործակցությունը

analitik.am

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը ռուսական «Ռոսատոմ» պետական ձեռնարկությանը զգուշացրել է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործացության մի շարք ծրագրեր դադարեցնելու մասին:  Խոսքը հիմնականում տեխնիկական հանդիպումների  մասին է, այդ թվում նաեւ՝ գիտական թեմայով, հայտնում է «Ռոսատոմի» կապի բաժինը: 

 

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունում նման որոշում կայացնելու պատճառ են նշել «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները»:

 

«Ռոսատոմում» էլ հայտարարել են, որ ԱՄՆ-ի որոշումը համարում են «սխալ եւ կառուցողական ոգուն հակասող» քայլ:

 

«Միջուկային էներգետիկան շատ նուրբ եւ լուրջ նյութ է: Այստեղ պահանջվում է պատասխանատու եւ մասնագիտական մոտեցում՝ միջազգային համագործակցության բոլոր մասնակիցների կողմից: Այստեղ քաղաքականացումն անընդունելի է: Պետք է նշել, որ միակողմանի սահմանափակումներ կատարելու ցանկացած փորձ առաջին հերթին հարված կհասցնի հենց այդ քայլերը ձեռնարկողներին», - նշվում է «Ռոսատոմի» հաղորդագրության մեջ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նույն շարքից