Միջազգային 

Պենտագոնը մտադիր է ավելացնել Եվրոպայում գտնվող հակաճգնաժամային արձագանքման աֆրիկյան ուժերի քանակությունը

analitik.am

Պենտագոնը մտադիր է ավելացնել Եվրոպայում գտնվող հակաճգնաժամային արձագանքման աֆրիկյան ուժերի քանակությունը՝ 500-ից 675-ի հասցնելով: 175 ծովագնացներ կուղեւորվեն Ռումինիա՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության ֆոնին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

 

Ըստ պենտագոնի ռազմական աղբյուրի՝ ծովագնացների լրացուցիչ կոնտինգենտ Ռումինիա ուղարկելու որոշումը կայացվել է դեռեւս նախորդտարի՝ նախքան ներկայիս ճգնաժամը: Նա նաեւ չի բացառել, որ ուկրաինական ՌԾՈւ հետ զորավարժություններ կանցկացվեն, իսկ դրանց ժամանակացույցը դեռեւս ճշտվում է:

 

«Դա արվում է, որպեսզի մեր դաշնակիցները վստահ լինեն, որ մենք հավատարիմ ենք այդ տարածաշրջանին: Դա Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ուղղակի արդյունք է»,-ասել է աղբյուրը լրագրողներին:

Նույն շարքից