Միջազգային 

Քերին Ուկրաինայի հետ համաձայնեցնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիրը

analitik.am

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի հետ համաձայնեցնում է Ռուսաստանի հետ սահմանին ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի կարգավորման ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Газета-ն՝ վկայակոչելով պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆին։

 

Նա նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները կոչ են անում ռուսական կողմին հնարավորինս շուտ դուրս բերել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից։ Միևնույն ժամանակ Հարֆն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները խիստ անհանգստացած է Ռուսաստանի հնարավոր ներխուժմամբ ուկրաինական տարածք։

 

Հաղորդվում է, որ Ջոն Քերին ներկայում բանակցություններ է վարում Ուկրաինայի կառավարության հետ՝ նրանց առաջարկներին ծանոթանալու ու հետագայում դրանք ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու համար։

Նույն շարքից