Միջազգային 

Գերմանիայի նախարարը հերքում է Պուտինի համեմատությունը Հիտլերի հետ

analitik.am

ԳԴՀ-ի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է Ղրիմում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ իր հայտարարությունն թյուրընկալման մասին եւ ընդգծել, որ ինքը Ադոլֆ Հիտլերի եւ նացիստական Գերմանիայի հետ համեմատություն չի արել։

«Ես այնքան հիմար չեմ որեւէ մեկին Հիտելի հետ համեմատելու համար», - հայտարարել է նա  ARD գերմանական հեռուստաալիքի եթերում։ Շոյբլեն հերքել է նաեւ այն տեղեկությունը, որ իր հայտարարության պատճառով ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ռյուդիգեր ֆոն Ֆրիչը։ ԱԳՆ այցը կապված է եղել դեսպանի պաշտոնն ստանձնելու հետ, հայտնում է Deutsche Welle-ը՝ վկայակոչելով  Reuters-ը։

«Ընդհանրապես մենք ձգտում ենք Ռուսաստանի հետ սերտ համագործակցության», - այնուհետեւ հայտարարել է գերմանացի նախարարը։ Ըստ նրա՝ Բեռլինը շահագրգռված չէ Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի սրացման հարցում, սակայն չի կարող հաշտվել Մոսկվայի ցանկացած գործողության հետ։ Եվ Ռուսաստանը, եւ Գերմանիան պետք է միասին աշխատեն՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում, հավելել է Շոյբլեն։

Մարտի 31-ին՝ Բեռլինի աշակերտների հետ հանդիպման ժամանակ,  Շոյբլեն նշել էր, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները հիշեցնում են նացիստական Գերմանիային գործողությունները։

Իր հերթին, ապրիլի 3-ին ՌԴ ԱԳՆ-ն հրավիրել էր Մոսկվայում Գերմանիայի դեսպանին՝ ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի սադրիչ հայտարարության կապակցությամբ։ Այս մասին ասվում է ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանությունում։

Նույն շարքից