Նոյեմբերի 13-15-ը Երևանում տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայի դրույթների վերանայման շուրջ բանակցություններ: Վերանայման հիմնական նպատակն էր Հայաստանի և Շվեյցարիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի դրույթները համապատասխանեցնել այսօր կիրառվող համաձայնագրի մոդելի դրույթներին, ինչպես նաև լրացուցիչ իրավական հիմքեր ստեղծել երկու երկրների հարկային մարմինների առավել արդյունավետ համագործակցություն համար:
Համաձայնություն է ձեռք բերվել համաձայնագիր (Competent Authority Agreement) ստորագրել, որով կպարզաբանվեն շահաբաժինների, տոկոսների, կենսաթոշակային ֆոնդերի հարկման ընթացակարգերը: Կներկայացվեն նաև պահված հարկերը հետ վերադարձնելու տեղեկանքների և ռեզիդենտության հավաստագրերի օրինակելի ձևերը: