Միջազգային 

Ուորլիքը ուրախությամբ սպասում է Մոսկվայում այսօր կայանալիք հանդիպմանը

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ուրախություն է հայտնել Մինսկի խմբի դեսպաններին հանդիպելու և ԼՂ խնդրի կարգավորման հարցը ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի հետ համակարգելու առնչությամբ։

 

Ուորլիքը նաև անդրադարձել է Մոսկվայում այսօր կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

 

«Ուրախ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպանների հետ խորհրդակցություն անցկացնելու և Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցերը 2014-ին ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի հետ համակարգելու առնչությամբ: Անհամբերությամբ սպասում եմ այսօր Մոսկվայում կայանալիք բանակցություններին»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ապրիլի 4-ին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Նույն շարքից