Միջազգային 

Թուրքիայի վարչապետը քննադատել է Twitter-ի արգելքի չեղարկման մասին դատարանի որոշումը

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է Սահմանադրական դատարանի որոշումը, որը հանձնարարել էր չեղարկել երկրում Twitter կայքի արգելափակումը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

«Մենք ստիպված ենք հետևել Սահմանադրական դատարանի որոշմանը, սակայն պարտավոր չենք հարգել այն։ Եվ ես հարգանք չունեմ այդ որոշման հանդեպ։ Ուսումնասիրելով արգելափակման հարցը՝ դատարանը պետք է հրաժարվեր հայցը բավարարել»,- ասել է վարչապետը։

 

Նա բացատրել է, որ հայցը ներկայացվել է անմիջապես ՍԴ, և ստորին ատյանների դատարանները դա չեն ուսումնասիրել, ինչն էլ իրավունքների սկզբունքների խախտում է։

 

«Կան ստորին ատյանների դատարանների որոշումները Twitter-ի խախտումների մասին, սակայն դուք ուշադրություն չեք դարձնում։ Պաշտպանելով ամերիկյան ընկերությանը՝ դատարանը մի կողմ է դրել մեր ազգային շահերը»,- նշել է Էրդողանը։

Նույն շարքից