Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի 2017 թվականի դոպինգ-թեսթը դրական պատասխան է ստացել, այս մասին հայտնում է Spiegel-ը:
Թեսթը հանձնվել է 2017 թվականի հունիսի 3-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո, երբ Արքայական ակումբը 4:1 հաշվով պարտության մատնես «Յուվենթուսին»:
Ռամոսի օրգանիզմում դեսքսիմետազոնի հետքեր են հայտնաբերվել, որը ներառված է արգելված միջոցների ցանկում, սակայն կարող է օգտագործվել, եթե այդ մասին ասված լինի համապատասխան կերպով, ինչը չի արվել:
Սերուցքայինների բժիշկները հայտարարել են, որ դա տեղի է ունեցել իրենց մեղքով, ինչի արդյունքում Ռամոսը խուսափել է որակազրկումից: