Միջազգային 

ԱՊՀ-ում Կիևի փոխարեն կնախագահի Մինսկը

analitik.am

ԱՊՀ գագաթնաժողովն աշնանը Կիևի փոխարեն կանցկացվի Մինսկում, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը՝ Մոսկվայում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, հաղորդում է ria.ru-ն:

 

«Բելառուսն իրեն համարում է հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացների ակտիվ մասնակից, և այդ պատճառով մենք համաձայնել ենք ստանձնել այս տարվա նախագահությունը և մեզ մոտ անցկացնել այս տարվա մայիսի վերջին կառավարությունների ղեկավարների խորհրդի, և այս տարվա աշնանը պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների խորհուրդների նիստերը»,- հայտարարել է Մակեյը:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինան հրաժարվել է կառույցը նախագահելուց։

Նույն շարքից