Միջազգային 

ԵԽԽՎ-ն ապրիլի 9-ին և 10-ին կքննարկի Ռուսաստանին լիազորություններից զրկելու հարցը

analitik.am

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ապրիլի 9-ին և 10-ին կքննարկի Ռուսաստանի պատվիրակությանը կազմակերպությունում լիազորություններից զրկելու նախաձեռնությունը՝ Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, կարծում է ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը, գրում է РИА Новости-ն։

 

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կբացվի երկուշաբթի Ստրասբուրգում։ Նախաձեռնությամբ են հանդես եկել Մեծ Բրիտանիայից և Դանիայից խորհրդարանականներ, որոնք առաջարկել են մինչև տարեվերջ ամբողջությամբ զրկել ՌԴ-ին լիազորություններից և նիստի ընթացքում ձայնի իրավունքից։

 

Ավելի վաղ ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ ՌԴ խորհրդարանականները կլքեն ԵԽԽՎ նիստը, եթե Ռուսաստանի լիազորությունների վերաբերյալ քվեարկության հարց առաջանա։

 

«Դա ոչ թե Մեծ Բրիտանիայի և Դանիայի խորհրդարանականներն են արել այդ առաջարկը, այլ խորհրդարանական խմբերը՝ մի քանի երկրներից և վեհաժողովի մի քանի քաղաքական խմբերից ավելի քան 50 խորհրդարանականներ։ Եվրոպայի Խորհրդի յուրաքանչյուր երկիր պետք է հարգի այլ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը՝ դա է մեր կազմակերպության հիմնական սկզբունքը»,- նշել է Բրասերը։

Նույն շարքից