Տնտեսություն 

ՄՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ–ում առավելագույն գնաճը կկազմի 1.5%. Վահրամ Ավանեսյան

analitik.am

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր՝ Կառավարության նիստի օրակարգից առաջ, վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով անդրադարձավ մամուլի հրապարակումներին, թե Հայաստանում աննախադեպ գնաճ է լինելու Մաքսային միությանը անդամակցելուց հետո, և ասաց, որ այդ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում և որ իրենց գնահատականներով գնաճը երկրում կկազմի առավելագույնը 1.5%:

«Դրանից ավելի բարձր գնաճ չենք կարող ունենալ: Խնդիրը առաջացել է բացառություն կազմող ապրանքներից, որոնց ցանկը մենք հրապարակել էինք, իսկ մարդիկ դրանք օգտագործում են իրավիճակը սրելու համար»,- ասաց նախարարը:

Վարչապետը հորդորեց շարունակել հրապարակային աշխատել և նախարարին հանձնարարեց կազմակերպել մամուլի ասուլիս ու պատասխանել բոլոր անհասկանալի հարցերին:

«Մենք պետք է լինենք առավելագույնը բաց ու թափանցիկ, թյուրիմացությունների դեպքում առաջին աղբյուրներից տեղեկատվություն տրամադրենք»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Նույն շարքից