Միջազգային 

ԱՄՆ փոխնախագահն Ուկրաինային աջակցություն է խոստացել

analitik.am

ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի էներգաանվտանգությանը՝ կանխելու համար «որոշ երկրների կողմից էներգամատակարարումը որպես քաղաքական զենք օգտագործելու հնարավորությունը»։ Այս մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հայտնում է Взгляд-ը։

 

Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ուրբաթ։

 

«Փոխնախագահ Բայդենն ընդգծել է Ուկրաինայի էներգաանվտանգության բարձրացման կարևորությունը և խոստացել այդ ուղղությամբ սերտ համագործակցել երկրի և Եվրոպայի այլ երկրների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Նա նաև շնորհավորել է Յացենյուկին Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ուկրաինական տնտեսության կայունացման շուրջ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու կապակցությամբ։

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանը չեղյալ է համարում Ուկրաինայի համար ռուսական գազի զեղչը։

Նույն շարքից