Միջազգային 

Ուկրաինայի նախագահի թեկնածուն իշխանություններին կոչ է արել զգուշանալ նոր Մայդանից

analitik.am

Նոր իշխանությունների գործողությունները վստահություն չեն ներշնչում։ Եթե շարունակեն նույն ոգով, երրորդ մայդանը կլինի, հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Անատոլի Գրիցենկոն, տեղեկացնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի ծառայությունը։


«Առանց  իշխանությունների հանդեպ վստահության անհնար է հաղթահարել տնտեսական ճգնաժամը եւ երկիրը պաշտպանել սահմանին կանգնած ագրեսորից», - վստահ է Գրիցենկոն։


Քաղաքական գործիչը նշում է, որ որոշակի պաշտոնների բաշխումը շատ հարցեր եւ անվստահություն է հարուցում։ «Օրինակ, Լուգանսկի նահանգապետ Միխայիլ Բոլոտսկիխը այն մարդն է, որը վերացնում էր Մայդանը։ Բայց Տուրչինովի հրամանով նա նշանակվել է իր պաշտոնում»։


Գրիցենկոն վստահ է՝ եթե գործող իշխանությունը կշարունակի նույն ուղղությամբ, երրորդ մայդան կլինի։


 «Իշխանությունների հանդեպ վստահությունը խիստ անհրաժեշտ է եւ դրա համար պայքարել է պետք։ Բայց երբ տեսնում եմ, որ արտասահմանում պատժամիջոցներ են կիրառվում Մեդվեդչուկի բիզնեսի դեմ, իսկ Ուկրաինայում՝ ոչ, ապա մոտս իշխանություններին ուղղված հարցեր են առաջանում», - նշում է Գրիցենկոն։

Նույն շարքից