Միջազգային 

Կիեւը չի բացառում Մոսկվայի հետ նոր գազային պատերազմը

analitik.am

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը չի բացառում նոր գազային պատերազմը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ: Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստում իր ներածական խոսքում, հաղորդում է ՈՒՆՆ-ն:


Յացենյուկը հիշեցրել է, որ ապրիլի 1-ից Ռուսաստանը Ուկրաինայի համար բարձրացրել է գազի գինը՝ հասցնելով մոտավորապես 500 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց: Նա հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է նախկինի պես ռուսական գազը գնել 268,5 դոլարով:


«Քաղաքական ճնշումը չի անցնի, 500 դոլար գինը մենք չենք ընդունում... Ուկրաինան պատրաստ է այսուհետ եւս բնական գազը գնել այն գնով, որը եղել է այս տարվա սկզբից՝ 268 դոլար հազար խմ-ի դիմաց: Դա ընդունելի եւ հավասարակշռված շուկայական գին է: Մենք պատրաստ ենք կատարել բոլոր հաշվարկները գազի նախորդ մատակարարումների համար, եւ մենք պատասխանի ենք սպասում «Գազպրոմից»,-ասել է Ուկրաինայի վարչապետը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:


«Մենք պետք է քննարկենք Ռուսաստանի կողմից գազի մատակարարումները սահմանափակելու հնարավորությունը հանուն ժամանակավոր ծափահարությունների... փորձը ունենք»,-ասել է Յացենյուկը՝ դիմելով էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանին:

Նույն շարքից