Միջազգային 

Եգիպտոսում նախագահական պայքարին է միացել երրորդ թեկնածուն

analitik.am

Եգիպտացի հասարակական գործիչ, իրավաբան Մուրթադա Մանսուրը հայտարարել է Եգիպտոսում մայիսի 26-27-ը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` France-Presse գործակալությանը հղումով:

«Եթե հակիրճ ներկայացնենք, իմ ծրագիրը Եգիպտոսը հզոր երկիր դարձնելը և նրա համաշխարհային հեղինակավոր կարգավիճակի վերականգնումն է», - հկիրակի տեղի ունեցած մամլո ասուլիսում այտնել է Մանսուրը:

Մանսուրը կոչ է արել նաև տարեկան մոմատորիում սահմանել «բողոքների, նստացույցերի և հանրահավաքների համար, քանի դեռ երկիրը ոտքի չի կանգնել» տնտեսական և քաղաքական առումներով:

Մանսուրը նախագահական պայքարում կմրցի Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և նասերական Համիդ Սաբահիի հետ, ովքեր իրենց մտադրության մասին հայտնել էին մարտին: 

Նույն շարքից