Միջազգային 

ՆԱՏՕ-ն Լեհաստանում կընդլայնի իր ռազմական ներկայությունը

analitik.am

ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ռազմական ներկայությունը Լեհաստանում, այս մասին հայտնում է The Independent-ը՝ վկայակոչելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը:

Այդ կերպ ռազմական դաշինքը կարձագանքի արևելաեվրոպական իր անդամների անվտանգության հանդեպ աճած մտահոգություններին, որոնց պատճառը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունն է:

Դոնալդ Տուսկն ասել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը նվազագույնի հասցնելու համար դաշինքը կօգտագործի անընդհատ փոփոխվող ռազմական կոնտինգենտը՝ երկրում մշտական կոնտինգենտ տեղակայելու փոխարեն:

Ապրիլի 5-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեան որոշում էր կայացրել դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Ավելի վաղ լեհական կողմը ՆԱՏՕ-ին առաջարկել է 10 հազարանոց զորքեր տեղակայել իր տարածքում: 

Նույն շարքից