Միջազգային 

Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը. օրակարգում` ՌԴ-ին բացառելու հարցը

analitik.am

Այսօր Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 11-ը: ԵԽԽՎ-ն կքննարկի Ղրիմի առնչությամբ Ռուսաստանի պատվիրակությանը լիազորություններից զրկելու առաջարկը, ծրագրված է քննարկում նաև Ուկրաինայի վերաբերյալ:

ԵԽԽՎ կանոնադրական մարմնում՝ Բյուրոյում, մտցվել է ռուսական պատվիրակության վերաբերյալ երկու առաջարկ: Դրանցից մեկի հեղինակը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ուոլթերն է: Մյուսը ստացվել է Դանիայի ներկայացուցիչ Մայքլ Յենսենի կողմից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Աշխատանքի առաջին օրը Բյուրոն որոշում կընդունի հարցը նստաշրջաններին քննարկելու վերաբերյալ: ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակութան ղեկավար Ալեքսեյ Պուշկովը նստաշրջանի նախօրեին հայտարարել է, որ հարցի քննարկման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում Ռուսաստանն անձամբ վայր կդնի լիազորությունները:

Նստաշրջանին կքննարկվի նաև Ղրղըզստանի խորհրդարանին ժողովրդավարության ամրապնդման գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը:

Նստաշրջանին մարմնավաճառության, մարդկանց առևտրի և ժամանակակից ստրկության մասին իր զեկույցը կներկայացնի մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Նիլս Մույժնիեկսը:

Նույն շարքից