Միջազգային 

Սաակաշվիլին Ուկրաինայի արևելքի պաշտպանության համար պահանջում է լիարժեք ռազմական մոբիլիզացիա իրականացնել

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի համար ներկայում հիմնական առաջնահերթությունը երկրի լիարժեք ռազմական մոբիլիզացիան է՝ փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Պետք է նաև հատուկ զգուշանալ ուկրաինական ԶՈւ որոշ տեղացի հրամանատարների հնարավոր անմիջական անհնազանդությունից, քանի որ Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչությունը հատուկ պատրաստվել է այդ ուղղությամբ»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է շտապ անցնել արմատական բարեփոխումների, որպեսզի ժողովուրդը ուկրաինական պետականության գաղափարի շուրջը համախմբվի ավելի շատ, քան այսօր:

Նույն շարքից