Միջազգային 

Թբիլիսիում բացվում է Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթը

analitik.am

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 7-ին, մեկնարկում է ՆԱՏՕ-ի շաբաթը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի՝ ժողովրդական դիվանագիտության հարցերով տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի մասնակցությամբ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Շաբաթը կբացվի «Ճանապարհ դեպի ՆԱՏՕ. Կենտրոնական և Արևելյան երկրների փորձը» միջազգային համաժողովով: 

Ֆորումին ելույթ կունենան եվրոպական և եվրաատլանտյան կառույցների ինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, Լիտվայի ԱԳ փոխնախարար Անդրյուս Կրիվասը, Լատվիայի պաշտպանության նախարարության քարտուղար Յանիս Սարտսը, Էստոնիայի ԱԳ փոխնախարար Կյուլիկե Սիլաստե-Էլինգը, ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների դեսպաններ, Բուլղարիայի նախկին ԱԳ նախարար Սողոմոն Պասին:

Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ապրիլի 8-ին կկայանա «Վրաստանի մասնակցությունը միջազգային առաքելություններին» գրքի շնորհանդեսը, իսկ Ազգային գրադարանում կբացվի «Վրաստանի բանակի զարգացման պատմությունը» խորագրով ցուցահանդես: 

Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթը կտևի մինչև ապրիլի 16-ը:

Նույն շարքից