Միջազգային 

Վիեննայում մեկնարկում է Իրանի և «վեցյակի» բանակցությունների երրորդ փուլը

analitik.am

Միջազգային միջնորդների «վեցյակի» երկրների և Իրանի պատվիրակություններն այսօր կլինեն Ավստրիայի մայրաքաղաքում, որտեղ կանցկացվի բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ որոշման ձեռք բերմանը: 

Բանակցությունների հիմնական մասը կսկսվի երեքշաբթի: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Վիեննայում դիվանագիտական աղբյուրը:

Անցած շաբաթ Վիեննայում անցկացվել է փորձագիտական մակարդակով նախապատրաստական հանդիպում:

Հիշեցնենք, որ բանակցությունների նախորդ փուլն անցկացվել էր մարտի 18-19-ը՝ Վիեննայում:

Նույն շարքից