Միջազգային 

Յացենյուկ. Արեւելքում Ուկրաինա ներխուժելու պլան են իրականացնում

analitik.am

Ուկրաինայի արեւելյան մարզերում ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժելու պլան են իրականացնում: Այս մասին, բացելով կառավարության նիստը, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:


«Ես առաջին հերթին կցանկանայի դիմել Ուկրաինայի արեւելյան շրջանների բոլոր բնակիչներին: Բոլորին հասկանալի է, որ հակաուկրաինական, հակադոնեցկյան, հակալուգանսկյան եւ հակախարկովյան պլան է իրականացվում: Երկրի իրավիճակի ապակայունացման պլան, որպեսզի օտարերկրյա զորքերը հատեն սահմանը եւ գրավեն երկրի տարածքը, որը մենք թույլ չենք տա»,-ասել է Յացենյուկը: Նա վստահություն է հայտնել, որ այդ շրջանների բնակիչները ցանկանում են ապրել միասնական երկրում:


«Ֆեդերալիզացիայի ամեն տեսակ կոչերը ուկրաինական պետականության ոչնչացման փորձ են եւ սցենար, որը գրվել է ՌԴ-ում: Դրա նպատակը Ուկրաինայի մասնատումն ու ոչնչացումն է: Նման բան չի լինելու»,-ընդգծել է վարչապետը:


Յացենյուկը հերքել է տեղեկությունները, թե ռուսական զորքերը հետ են քաշվել Ուկրաինայի սահմաններից: Նա պնդել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանից 30 կմ հեռավորության վրա են:

Հիշենցնեք, որ ապրիլի 6-ին, Դոնեցկի, Լուգանսկի եւ Խարկովի մարզերում հանրահավաքներ են տեղի ունեցե, որտեղ գրավել են մարզային վարչակազմի  ու անվտանգության ծառայության շենքերը:

Նույն շարքից