Միջազգային 

Տիմոշենկոն շտապ մեկնել է Դոնեցկ

analitik.am

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն շտապ մեկնում է Դոնեցկ՝ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների բերումով, հայտնում է Газета-ն։

 

Քաղաքական գործիչը երկրի արևելքում իրադարձությունները դիտարկում է որպես «անջատողական գրավում» և վստահություն է հայտնում, որ ռուսական ուժերը կապ ունեն այդ դեպքերի հետ։

 

Տիմոշենկոն պահանջել է իշխանություններից «արդյունավետ միջոցներ ձեռնարկել» և «անհնարին դարձնել նման իրադարձություններն ապագայում»։

 

«Ձեր կողմից է այժմ ոչ միայն օրենքը, այլև ուկրաինական հասարակությունը»,- նշել է Տիմոշենկոն։

 

Կիրակի օրը դաշնայնացման աջակիցների հանրահավաքներ են անցկացվել Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, դրանց մասնակիցները պահանջել են իրենց շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեների անցկացում:

Նույն շարքից