Տնտեսություն 

Դադարեցվել է ադրբեջանական գազի մատակարարումը Թուրքիա

analitik.am

Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գազի մատակարարման դադարեցման պատճառ է հանդիսացել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վթարը:


Ներկայումս ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ: Ակնկալվում է, որ վերանորոգման աշխատանքները կտեւեն մինչեւ այսօր կեսօր:

Նույն շարքից