Միջազգային 

ԵԽԽՎ-ն Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցը կքննարկի ապրիլի 10-ին

analitik.am

ԵԽԽՎ-ն Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն սպառնալիքների հարցով քննարկումներ կանցկացնի  ապրիլի 9-ին: Այս մասին հայտարարվել է ԵԽԽՎ նստաշրջանի բացման ժամանակ, օրակարգը հաստատելիս:


Բացի այդ, ապրիլի 10-ին կքննարկվի ՌԴ պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը, ասված է կազմակերպության հայտարարությունում:


Վերջնական օրակարգում ներառվել է նաեւ Ավստրիայի նախագահի ելույթը եւ Ղրղըզստանին գործընկերոջ կարգավիճակ տալու վերաբերյալ որոշում կայացնելու հարցը:


Նստաշրջանում զեկույցներ կներկայացվեն Եվրոպայում մարմնավաճառության, թրաֆիքինգի եւ ժամանակակից ստրկության մասին:

Նույն շարքից