Միջազգային 

ԵՄ-ն կսառեցնի «Հարավային հոսանք» գազատարի կառուցումը. The Telegraph

Եվրոպական միությունը մտադիր է սառեցնել Սև ծովի հատակով անցնող «Հարավային հոսանք» գազատար խողովակաշարի (ռուս-իտալա-ֆրանսիա-գերմանական նախագիծ) կառուցման աշխատանքները, գրում է Газета-ն՝ The Daily Telegraph-ին հղումով։

 

Նախագծի արժեքը 50 մլրդ դոլար է, իսկ դրա կառուցման դադարեցումը կարող է լինել Ղրիմի միացման համար ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ առաջին լուրջ պատիժը։

 

Պարբերականը նշում է, որ ԵՄ-ի նման ծրագրերի մասին տեղեկությունը հայտնվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և բուլղարացի քաղաքական գործիչների հանդիպումից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով։ Հաղորդվում է, որ Բարոզուն Բուլղարիայից պահանջել է չընդդիմանալ գազատարի վերաբերյալ ԵՄ-ի նոր քաղաքական գծին։

 

Ըստ պաշտոնական տվյալների՝ «Հարավային հոսանքի» կառուցման ծրագրերը դեռևս ուժի մեջ են, սակայն Բարոզուի խոսքերը վկայում են, որ նախագիծը քաղաքական առումով «մեռած է»։

Նույն շարքից