Միջազգային 

«Դեմ եմ» նախաձեռնությունը քաղաքական կուսակցություն չի դառնա. փորձագետ

analitik.am

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը երբեք քաղաքական ուժ չի դառնա, սակայն նախաձեռնության անդամները կարող են համագործակցել տարբեր սուբյեկտների հետ եւ ձեւավորել նոր ձեւաչափ, որը կպահանջի ամբողջական իշխանափոխություն կամ արդար ընտրություններ: Այդպես է կարծում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:


 «Նախաձեռնությունը քաղաքական կուսակցություն չի դառնա, բայց հնարավոր է մասնակցի նոր լայն արդեն ավելի խորքային պահանջներ ունեցող ֆորմատի ձեւավորմանը, այսինքն ոչ թե կուսակցության, որ ցանկանում է գալ իշխանության, այլ ֆորմատ, որը դնում է պահանջ ամբողջական իշխանափոխության, անկախ դատական համակարգի, արդար ընտրությունների, քանի որ «Դեմ եմ»-ի անդամները բազմիցս ասել են, որ իրենք իրականում կողմնակից են լուրջ խորքային փոփոխությունների»,- ասաց նա:


Էդգար Վարդանյանը համոզված է, որ միայնակ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը երբեք դա չի անի, սակայն կարող է դառնալ նոր ձեւաչափի ակտիվ մասնակից:


Նշենք, որ այժմ շատ է խոսվում այն մասին` արդյոք «Դեմ եմ» կդառնա քաղաքական ուժ, թե ոչ:

Նույն շարքից