Միջազգային 

ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալը բացասաբար կանդրադառնա միլիոնավոր ուկրաինացիների վրա. ՌԴ ԱԳՆ

analitik.am

ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալը կհարվածի առաջին հերթին միլիոնավոր հասարակ ուկրաինացիների, քանի որ այդ դեպքում ԱՊՀ-ի շրջանակներում մի շարք համաձայնագրեր կդադարեն գործել։ Այդ մասին ria.ru-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան:

 

«Պետք է հասկանալ, որ ԱՊՀ-ից դուրս գալը քայլ է, որը շահավետ չէ առաջին հերթին Ուկրաինայի համար, հատկապես՝ հաշվի առնելով առանց այդ էլ չափազանց բարդ տնտեսական դրությունը, որում հայտնվել է երկիրը: Դա, իհարկե, կհարվածի առաջին հերթին հասարակ քաղաքացիներին, միլիոնավոր ուկրաինացիների: Նման քայլ անելուց առաջ Կիևը պետք է լավ մտածի: Կան մի շարք համաձայնություններ ԱՊՀ-ի հետ, և Համագործակցությունից դուրս գալը կարող է դադարեցնել դրանց գործողությունը»,- ասել է Նեբենզյան:

 

Նա որպես օրինակ է բերել մի քանի համաձայնագրեր, որոնք ուղղակիորեն կանդրադառնան ուկրաինացիների վրա. ԱՊՀ երկրներում ապրող Ուկրաինայի քաղաքացիների կենսաթոշակային ապահովման ոլորտում, զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովման կարգի մասին համաձայնագիր, ինչպես նաև մի շարք պայմանագրեր առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում:

Նույն շարքից