Միջազգային 

ԵԽԽՎ-ն կոչ է անում մոտ ժամանակներս Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

analitik.am

Ներկայիս Կիևի իշխանությունների լեգիտիմության բարձրացման համար պետք է մոտ ժամանակներս Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին ասվում է ԵԽԽՎ-ի «Վերջին իրադարձություններն Ուկրաինայում. ժողովրդավարական ինստիտուտների գործունեության սպառնալիքները» բանաձևի նախագծում՝ հաղորդում է ITAR-TASS-ը: Այն ապրիլի 9-ին կներկայացվի խորհրդարանականների քվեարկությանը:

Տեքստի հեղինակները՝ ԵԽԽՎ-ից Ուկրաինայի մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Մարիետա դե Պուրբե-Լունդինը (Շվեդիա) և Մաիլիս Ռեպսը(Էստոնիա), չեն կասկածում Գերագույն ռադայի լեգիտիմությանը: «Միաժամանակ, վեհաժողովը խոստովանում է, որ վերջին քաղաքական իրադարձությունների արդյունքում, ներառյալ Ռեգիոնների կուսակցության արձակման, Ուկրաինայի բնակչության շատ խմբեր մտավախություն ունեն, որ իրենց շահերը կա՛մ ներկայացված չեն, կա՛մ բավականաչափ ներկայացված չեն Գերագույն ռադայում և կենտրոնական կառավարությունում: 

Գերագույն ռադայի առավելագույն ներկայացվածությունը երաշխավորելու համար, ինչը կբերի երկրում միասնության ու կայունության, պետք է մոտ ժամանակներս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, եթե տեխնիկական հնարավորությունները թույլ տան»,- նշում են նրանք: 

Համազեկուցողների խոսքով՝ նման քվեարկությունը պետք է անցկացվի նոր միասնական ընտրական օրենսգրքի և շրջանային համամասնական ընտրակարգի հիման վրա:

Տեքստի հեղինակները նաև խոսում են այն մասին, որ Ուկրաինայում անհրաժեշտ է շտապ քննարկել և իրականացնել հեռանկարային դատական բարեփոխում և կառավարման ապակենտրոնացում:

«Վեհաժողովը կտրուկ առարկում է Ուկրաինայի դաշնայնացման ցանկացած առաջարկի դեմ, քանի որ դա կհանգեցնի միասնության և երկրի կայունության զգալի թուլացման»,- ասվում է բանաձևի նախագծում:

Նույն շարքից