Միջազգային 

Քեթրին Էշթոնը կհանդիպի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հետ

analitik.am

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ Ուկրաինայում ստեղված իրավիճակի մեղմացմանն ուղղված դիվանագիտական ջանքերի շարունակման ենթատեքստում կհանդիպի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հետ: Այդ մասին ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Էշթոնի ներկայացուցչի կողմից:


Հայտարարության մեջ նշվում է, որ Քեթրին Էշթոնն ուշադրությամբ հետեւում է Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ այդ թվում նաեւ Խարկովում, Դոնեցկում եւ Լուգանսկում հասարակական շենքերի գրավումն ուժի կիրառմամբ:


Գերագույն ներկայացուցիչը դարձյալ հայտարարել է ԵՄ կողմից Ուկրաինայի միասնականության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վճռական աջակցության մասին:


Նրա կարծիքով կարեւոր է, որպեսզի Ուկրաինայում սահմանադրական ռեֆորմը համապարփակ լինի ու անհապաղ ավարտվի: Ուկրաինայի կառավարությունը պետք է դիմի Ուկրաինայի ողջ բնակչությանը՝ արեւմուտքից արեւելք, եւ ապահովի, որպեսզի քաղաքական գործընթացները, այդ թվում նաեւ ռեֆորմներն արտացոլեն տարածաշրջանային բազմազաբություն եւ  հարգանք մարդու եւ քաղաքացու իրավունքների նկատմամբ:

Նույն շարքից