Միջազգային 

ԵԱՀԿ ներկայացուցիչ. Ուկրաինայում լեզվին առչվող հարցերը քաղաքական չեն

analitik.am

Ուկրաինայում լեզվին վերաբերող հարցերը բացարձակապես կապ չունեն քաղաքականության հետ եւ առնչվում են միայն ընտանիքում ու ռեգիոնալ կյանքում տիրող իրադրությանը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թիմ Գուլդիմանը:


«Մենք շփումներ ենք ունեցել Ուկրաինայի տարբեր ռեգիոններում ապրող մարդկանց հետ: Լեզվին առնչվող հարցերը կապ չունեն քաղաքականության հետ: Մարդիկ շատ հարցերում ելնում են ընտանիքում եւ ռեգիոնում տիրող իրադրությունից, մասնավորապես թե որ լեզվով են շփվում կամ երեխաները որ դպրոցն են հաճախում»,-հատուկ ներկայացուցչին վկայակոչելով հաղորդում է УНН գործակալությունը:


Միեւնույն ժամանակ Թիմ Գուլդիմանը նշել է, որ չի կարելի նաեւ ընդհանուր կապ գտնել լեզվի եւ քաղաքացիների քաղաքական դիրքորոշման միջեւ: «Լեզուն մարդու քաղաքական հայացքները չի որոշում: Դա ակնհայտ է: Եթե դու ռուսերեն ես խոսում, դեռ չի նշանակում, որ պետք է Ռուսաստանին աջակցես»,-ամփոփել է հատուկ ներկայացուցիչը:

Նույն շարքից