Միջազգային 

Համաշխարհային առաջնորդների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Պուտինը. Independent

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորում է համաշխարհային առաջնորդների վարկանիշային աղյուսակը՝ համաձայն բրիտանական Independent թերթի ընթերցողների: Նա ապրիլի 9-ի դրությամբ ստացել է ձայների ավելի քան 90%-ը՝ հայտնում է «Վզգլյադ»-ը:

Պուտինը մեծ տարբերությամբ գերազանցում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին (3%) և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային (2%)՝ վկայում են Independent-ի կայքում անցկացված հարցման արդյունքները:

Մինչ այդ YouGov վերլուծական գործակալության հարցման արդյունքները ցույց էին տվել, որ նույնիսկ ԱՄՆ քաղաքացիները Պուտինին ճանաչել են ավելի ուժեղ առաջնորդ, քան Օբամային:

Նույն շարքից