Միջազգային 

2 հեռախոսազանգ մեկ օրում. Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը զրուցել են Ուկրաինայի հարցով

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկ օրվա ընթացքում երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ԱՄՆ պետդեպարտամենտին հղումով։

 

«Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Քերին և արտգործնախարար Լավրովը քննարկել են իրավիճակի խաղաղ լուծման կարևորությունը՝ երկխոսության միջոցով։ Նրանք մերժել են ուժի կիրառումը՝ քաղաքական նպատակների հասնելու համար»,- ասված է Պետդեպի հայտարարության մեջ։

Նրանք նաև քննարկել են Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման հարցերը։

 

Ավելի վաղ կայացած հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը Սերգեյ Լավրովին հաղորդել էր, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում Կիևում ներուկրաինական երկխոսություն սկսելու համար՝ երկրի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով։

Նույն շարքից