Միջազգային 

Իսրայելը կարող է զիջումների գնալ՝ պաղեստինցիների հետ խաղաղության համաձայնագիր ձեռք բերելու համար. ԱԳՆ

analitik.am

Իսրայելը կիսում է ԱՄՆ-ի՝ մերձավորարևելյան հակամարտությունում համապարփակ համաձայնություն ձեռք բերելու ցանկությունը: Նման հայտարարությամբ չորեքշաբթի օրը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ժամանակ հանդես է եկել Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը՝ գրում է ITAR-TASS-ը:

Նրա խոսքերով՝ «մենք ընդհանուր ցանկություն ունենք՝ ձեռք բերելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության համապարփակ լուծում, ինչպես նաև համաձայնություն ձեռք բերելու վերջնական կարգավիճակի հարցում: Այդ նպատակին հասնելու համար մենք շատ բան ենք պատրաստ զոհաբերել»,- ասել է Իսրայելի ԱԳ նախարարը:

Նրա կարծիքով՝ հրեական պետությունը «ապացուցել է հարևանների հետ խաղաղություն ձեռք բերելու իր ցանկությունը»՝ համապատասխան պայմանագրեր ստորագրելով Եգիպտոսի և Հորդանանի հետ:

«Երկու կողմերն էլ հայտարարում են, որ կցանկանային գտնել խաղաղ կարգավորման ուղին: Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ դա տեղի ունենա: Մենք կարծում ենք, որ դա կարևոր է հակամարտող կողմերի և տարածաշրջանի համար»,- իր հերթին ասել է Քերին՝ հավելելով, որ վերոնշյալ հանդիպման ժամանակ կխոսվի ոչ միան իսրայելա-պաղեստինյան հակամարտության, այլև Իրանի և Սիրիայի մասին:

Նույն շարքից