Միջազգային 

Ռուսական պատվիրակությունը չի ներկայացել ԵԽԽՎ-ում ՌԴ-ի լիազորությունների մասին քննարկմանը

Ռուսաստանի պատվիրակությունը ներկա չէ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճում, որտեղ քննարկում է անցկացվում ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելու վերաբերյալ, հայտնել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մենք կարծում ենք, որ այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, ֆարս է»,- ասել է Պուշկովը:

 

Նա պարզաբանել է, որ եթե այնտեղ ընդունվի Ռոբերտ Ուոլթերի առաջարկը՝ վեհաժողովում ՌԴ պատվիրակությանը բոլոր լիազորություններից զրկելու մասին, նա կմտնի դահլիճ և հայտարարություն կանի, որ «պատվիրակությունը վայր է դնում իր լիազորությունները»:

 

Այդկերպ՝ ռուս պատգամավորները չեն սպասի, մինչև ընդունվի այդ որոշումը, և վայր կդնեն լիազորությունները։

Նույն շարքից