Միջազգային 

ԵԽԽՎ ընթանում է ՌԴ-ին ձայնից զրկելու հարցը

analitik.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընթանում է ՌԴ պատվիրակությանը ձայնից զրկելու հարցի քննարկումը: Հնչեցին, առաջարկներ ՌԴ պատվիրակության լիազորությունները հաստատելու, ձայնից զրկելու վերաբերյալ արևմտյան և Լեհաստանի մի շարք պատգամավորների կողմից:

Ուկրաինական պատվիրակությունը ներկայացնող պատգամավոր Արիևը հայտարարեց, որ շատ մեծ ընդհանրություններ կան Ադոլֆ Հիտլերի՝ 1938-ին Լեհաստան ներխուժելուց հետո ունեցած ելույթի և նրանում, ինչ ասում է Վլադիմիր Պուտինը, ուկրաինացի պատգամավորի ձևակերպմամբ՝ Ղրիմի բռնակցումից հետո:

«Նույն քարոզչությունն է գեբելսյան ոճով, ինչքան մեծ է սուտը, այնքան հեշտ է դրան հավատալը: Նայե՛ք ՌԴ բարձրաստիճան, Դումայի պաշտոնյաների, հայտարարություններին, նրանց ծրագրերին»,- հայտարարեց Արիևը:

Ուկրաինացի մեկ այլ պատվիրակ էլ նշեց, որ իր համար շատ դժվար է այդ դահլիճում նստել ռուս պատվիրակների հետ, այն բանից հետո, երբ խոշտանգվել են ուկրաինացի զինվորականները, ստորացվել և ապագայում էլ սպասվում է «պուտինյան ոճով» Ղրիմի թաթարների նոր բռնի տեղահանում՝ մեկ անգամ արդեն՝ «ստալինյան ոճով» տեղահանությունից հետո:

Ուկրաինացի պատվիրակները կոչ արեցին, նկատի ունենալով, որ ռուսական ագրեսիան լինելու է Վրաստանի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի և շատ այլ երկրների նկատմամբ, համախմբվել՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի:

Լեհաստանը ներկայացնող պատվիրակն էլ, նշելով, որ իր երկիրը ԵՄ երկրներից Ուկրաինայի հետ ամենաերկար սահմանն ունեցող երկիրն է, ուշադրություն հրավիրեց Լուգանսկում, Դոնեցկում սկսված անջատողական գործընթացներին:

Նույն շարքից