Միջազգային 

ՌԴ պատվիրակությունն ի նշան բողոքի լքել է ԵԽԽՎ նստաշրջանը

analitik.am

Ռուսաստանի պատվիրակությունը լքել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը՝ սահմանափակումների պատճառով. այդ մասին ИТАР ТАСС գործակալությանն ասել է պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

 

«Մենք չենք մասնակցի նստաշրջանի հետագա աշխատանքներին։ Այժմ մենք լքում ենք նստաշրջանը՝ ի նշան բողոքի, և մեզ իրավունք ենք վերապահում վերանայել ԵԽԽՎ նիստերին Ռուսաստանի հետագա մասնակցության հարցը»,- ասել է նա։

 

Ավելի վաղ ԵԽԽՎ նիստի ընթացքում Ռուսաստանի պատվիրակությունը մինչև տարեվերջ զրկվել էր քվեարկությանը մասնակցելու իրավունքից։ Ռուսաստանի դեմ այլ պատժամիջոցներ ևս կիրառվել են։
 

Վրաստանի պատվիրակությունը փորձել է բանաձևի իր տարբերակն առաջարկել, որը նախատեսում է մինչև տարեվերջ Ռուսաստանի բոլոր լիազորությունների դադարեցում ԵԽԽՎ-ում, սակայն դա չի հաստատվել։

 

ԵԽԽՎ բանաձևում Ռուսաստանի գործողություններն անվանվել են «Ղրիմի անեքսիա» և ուկրաինական տարածքի «զինված օկուպացում»։

Նույն շարքից