Միջազգային 

Ռուսաստանի և Վրաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն ապրիլի 16-ին Պրահայում

analitik.am

Պրահայում ապրիլի 16-ին կկայանա Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ կայքին:

 

«Սա վեցերորդ հանդիպումն է լինելու ոչ պաշտոնական վրաց-ռուսական երկխոսության շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում:

 

Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը մտադիր են վերլուծել ձեռք բերված դրական արդյունքներն առևտրի, տրանսպորտի, հումանիտար համագործակցության ոլորտներում, ինչպես նաև «կքննարկվեն երկխոսության հետագա հեռանկարները»:

Նույն շարքից