Միջազգային 

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային ԱՄՀ-ին զուգահեռ ֆինանսական օգնություն տրամադրել

analitik.am

Ռուսաստանին մտահոգում է գազի համար Ուկրաինայի պարտքի աճը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի հետ հանդիպման արդյունքներով, գրում է gazeta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային Արժույթի միջազգային հիմնադրամին և Եվրամիությանը զուգահեռ։

 

«Ռուսաստանն ու Ուկրաինան պատմական սերտ տնտեսական կապեր ունեն»,- ասել է Սիլուանովը՝ հիշեցնելով ռուսական կողմից վերջին չորս տարիներին միայն գազի ոլորտում 35,4 միլիարդ դոլարի ծավալով օգնության տրամադրման մասին:

 

«Ես անհանգստություն եմ հայտնել ռուսական գազի մատակարարման գծով Ուկրաինայի պարտքերի աճի առնչությամբ, հատկապես՝ 2014-2015 թվականների ձմեռային սեզոնի պատրաստությունների կոնտեքստում»,- ասել է Ռուսաստանի ֆինանսների նախարարը:

Նույն շարքից