Միջազգային 

Ղրիմի խորհրդարանն ընդունել է հանրապետության նոր սահմանադրությունը

analitik.am

Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի պատգամավորները միաձայն հաստատել են Ղրիմի նոր սահմանադրությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Սահմանադրության նախագծի օգտին է քվեարկել 88 պատգամավոր:

Ըստ սահմանադրության՝ Ղրիմը ժողովրդավարական իրավական պետություն է Ռուսաստանի Դաշնության կազմում, իսկ դրա տարածքը Ռուսաստանի անքակտելի մասն է:

Հաստատումից հետո պատգամավորները ոտքի են կանգնել և ծափահարել:

 

Ըստ պատգամավորների՝ նոր սահմանադրությունը մեծ հեռանկարներ է բացում Ղրիմի պետականության առումով:

 

Մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ Ղրիմը դուրս է եկել Ուկրաինայի կազմից և ներառվել ՌԴ կազմում։

 

Խորհրդարանի խոսնակն ասել է, որ Ռուսաստանին Ղրիմի վերադարձն այն պատմության օրինաչափ ավարտն է, որը սկսվել էր 60 տարի առաջ:

Նույն շարքից