Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Պրահայում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ընթացքում հույս ունի տեղեկություն ստանալ երկու երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման հարցի վերաբերյալ, գրում է Интерфакс-ը։
«Այդ հարցի մասին ես անպայման կհետաքրքրվեմ։ Կիմանամ՝ ինչ նորություն կա այդ կապակցությամբ, և կվերադառնամ որևէ կոնկրետ տեղեկությունով»,- ասել է Աբաշիձեն։
Հիշեցնենք, որ երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Պրահայում։