Միջազգային 

Ռուսաստանը դեմ է Ուկրաինա խաղաղապահներ մտցնելուն. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ընդունելի չի համարում Ուկրաինայի տարածք խաղաղապահ ուժեր մտցնելը՝ անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, գրում է gazeta.ru-ն:

 

«Ես չեմ կարծում, որ պետք է խոսել ինչ-որ խաղաղապահների և ընդհանրապես Անվտանգության խորհրդի որոշման մասին»,- ասել է Լավրովը:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պետք է գիտակցեն ժողովրդի առաջ իրենց պատասխանատվությունը և հաշվի առնեն բոլոր շրջանների շահերը:

Նույն շարքից