Միջազգային 

Պուտինը տարօրինակ է անվանել Վաշինգտոնի արձագանքն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ գրված իր նամակին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստին տարօրինակ է անվանել Վաշինգտոնի արձագանքն իր նամակին, որը հասցեագրված է եղել եվրոպացի առաջնորդներին և նվիրված է եղել Ուկրաինայի իրավիճակին, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ կա Վաշինգտոնի առաջին արձագանքը նամակին։ «ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանը չպետք է քաղաքականացնի գազային հարցերն Ուկրաինայի հետ, պետք է պահպանի շուկայական գնագոյացումը»,- նշել է Լավրովը։

 

«Մի փոքր տարօրինակ է։ Տարօրինակ է, համենայն դեպս, քանի որ վատ է ուրիշի նամակները կարդալը։ Իրենց չի գրվել, այլ Եվրոպայում գազի սպառողներն։ Բոլորը սովորել են, որ մեր ամերիկացի ընկերները գաղտնալսում են, իսկ ծիկրակելը բացարձակ գեղեցիկ չէ»,- ասել է Պուտինը։

 

Հինգշաբթի Պուտինն իր առաջարկներ է ուղարկել եվրոպական երկրների առաջնորդներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նամակում մանրամասն նկարագրված է ճգնաժամային իրավիճակը, որը ստեղծվում է ռուսական գազի դիմաց Ուկրաինայի աճող պարտքի, ինչպես նաև գազը Եվրոպա մատակարարելու հնարավոր հետևանքների ֆոնին, նկարագրվել է ստեղծված իրավիճակի ծայրաստիճան մտահոգությունը, նամակը պարունակում է նաև մի շարք կոնկրետ առաջարկներ։

Նույն շարքից