Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Գյուղնախարարը՝ կարտոֆիլի թանկացման վերաբերյալ լուրերի մասին

analitik.am

Այս պահին ոչ միայն կարտոֆիլի, այլ նաև մեծ սպառման և հետաքրքրություն ներկայացնող պարենային մթերքների շուկայում ուսումնասիրություն ենք անում, որպեսզի զերծ մնանք այս կամ այն մթերքի թանկացման կամ էժանացման մասին խոսակցություններից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ մինչև Ամանոր թանկանալու է մսամթերքը, իսկ արդեն Ամանորից հետո հնարավոր է թանկանա նաև կարտոֆիլը:

Նախարարի խոսքերով, նույն մամուլում իրարամերժ ինֆորմացիա է հայտնվում, իրենք ուսումնասիրություններ են անում և արդյունքները կհրապարակվեն: Գևորգյան նաև նշեց, որ այսօր ԱՎԾ-ն արդեն ունի հրապարակած թվեր, որոնցից հետևում է, որ որևէ լուրջ փոփոխություն չկա. «Մենք մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրություններ ենք կատարում: Օրինակ ձվի մասին հրապարակում եղավ, մենք ուսումնասիրեցինք և տեսանք, որ գնի բարձրացում չկար»:

Ինչ վերաբերում է մսի շուկայում տիրող իրավիճակին, նախարարն ասաց, որ ուսումնասիրություններ են կատարվում:

 

Նույն շարքից