Միջազգային 

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը խոստացել է, որ իր երկիրը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը խոստացել է, որ իր երկիրը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի արևելքում անկարգություններ հրահրելու համար:

 

Ըստ նրա՝ ներկայումս խաղաղությունն ու կայունությունը  առավել մեծ սպառնալիքի տակ են, քան «սառը պատերազմին» հաջորդած որևէ այլ ժամանակահատվածում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոն:

 

Կանադան կդիմի հավելյալ քայլերի՝ Ռուսաստանին քաղաքականապես և տնտեսապես էլ ավելի մեկուսացնելու համար, հայտնել է Հարփերը:

 

Կանադայի արտգործնախարար Ջոն Բրեդն էլ իր հերթին ռուսամետ մարտիկներին անվանել է ավազակներ, որոնք Ուկրաինա են մտել ռուսական սահմանից:

 

Ըստ նրա՝ տագնապալի զուգահեռներ կան Արևելյան Ուկրաինայի և Ղրիմի բռնակցումից առաջ կատարված դեպքերի միջև:

 

Նախարարը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Լատվիա և Էստոնիա՝ քննարկելու Ուկրաինայում իրադրության սրացումը:

 

Նույն շարքից