Միջազգային 

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ռազմական միջոցառումների փաթեթ են համաձայնեցրել

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ռազմական միջոցառումների փաթեթ են համաձայնեցրել՝ Ուկրաինայի ճգնաժամին ի պատասխան, չորեքշաբթի հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է interfax.ru-ն:

 

«Դա նշանակում է ավելի շատ ինքնաթիռներ օդում, ավելի շատ նավեր ջրում և ավելի շատ պատրաստվածություն ցամաքում»,- նշել է նա։

 

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքնաթիռներն ավելի շատ թռիչքներ կիրականացնեն Բալթյան երկրների օդային տարածքում, ՆԱՏՕ-ի դաշնակիցների նավերը կտեղակայվեն Բալթիկ ծովում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելքում:

 

Նա ընդգծել է, որ ընդունված միջոցառումները «վերաբերում են պաշտպանությանը և լիովին համապատասխանում են ՆԱՏՕ-ի միջազգային պարտավորություններին, որոնց թվում է դաշնակիցների պաշտպանությունը»։

Նույն շարքից