Եվրախորհրդարանի պատգամավորները կարծում են, որ Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու համար Ռուսաստանի իշխանությունները պետք է երկխոսություն սկսեն Կիևի գործող կառավարության հետ, ասված է բոլոր խորհրդարանական խմբակցությունների կողմից համաձայնեցված Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում, գրում է Взгляд-ը:
Փաստաթուղթը քվեարկության կդրվի հինգշաբթի՝ ընթացիկ կազմով Եվրախորհրդարանի լիագումար նիստի վերջին օրը:
Խորհրդարանականները մտադիր են կոչ անել Մոսկվային «անհապաղ կառուցողական երկխոսություն սկսել Ուկրաինայի ներկայիս լեգիտիմ կառավարության հետ և աջակցել ԵՄ-ին ճգնաժամի մասշտաբների նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերի հարցում»:
Եվրախորհրդարանի պատգամավորները հույս ունեն, որ ապրիլի 17-ին Ժնևում նախատեսված հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ճանապարհ հարթել «համապարփակ և երկարատև դիվանագիտական լուծման համար», սակայն նրանք ընդգծում են նաև, որ երկրի ապագան պետք է որոշեն իրենք՝ ուկրաինացիները՝ «ժողովրդավարական, համընդգրկուն և բաց գործընթացների միջոցով»:
Պատգամավորները մտադիր են հայտարարել այն մասին, որ «ներկայիս իրավիճակը պահանջում է, որ ԵՄ Խորհուրդն ուժեղացնի պատժամիջոցների երկրորդ փուլը և պատրաստ լինի երրորդ փուլ մտցնելուն։