Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին առնչվող հիմնական միջոցառումների 2017 թվականի պլանը հաստատելու մասին» հրամանով հաստատված հավելվածի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն՝ «Մարմնի խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի անցման գործառույթներով նախատեսված աշխատանքների կատարում» թեմայով, որում ընդգրկված էին Երևան քաղաքում իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնող հարկային և մաքսային մարմինների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: Ուսումնավարժության ժամանակ ներկայացվել են ռազմական դրության ժամանակ կոմիտեի կողմից իրականացվող միջոցառումներն ու կատարվող աշխատանքները:
Ներկայացվել են ռազմական դրության ժամանակ կոմիտեի կողմից իրականացվող միջոցառումներն ու կատարվող աշխատանքները