Միջազգային 

Տիմոշենկոն ռազմական օգնության խնդրանքով ԱՄՆ Կոնգրեսին է դիմել

Ուկրաինայի նախագահության թեկնածու, «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով Միացյալ Նահանգների կոնգրեսին է դիմել: Համապատասխան հայտարարությունը տարածել է կուսակցության մամուլի ծառայությունը:


«Ես խնդրանքով ԱՄՆ Կոնգրեսի անդամներին եմ դիմում, որպեսզի նրանք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկեն Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար` հատկապես հաշվի առնելով գեներալ Ուենսլի Քլարկի և դոկտոր Ֆիլիպ Քերբերի` «Ուկրաինայի պաշտպանության նպատակով ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության շտապ տրամադրման համար անհրաժեշտ հրատապ փոփոխությունները» թեմայով վերջերս հրապարակված զեկույցի եզրահանգումները»,- censor.net-ի վկայակոչմամբ, ասվում է հայտարարության մեջ:

 

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից ագրեսիան ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլ նաև` ռազմական բաղադրիչ է պարունակում: Այդ իսկ պատճառով Ուկրաինան համակողմանի օգնության կարիք ունի: Մասնավորապես դա վերաբերում է ռազմատեխնիկական օգնությանը, որն, իմ կարծիքով, իր մեջ պետք է հակաօդային և հակատանկային սարքավորումներ ներառի, ինչպես նաև զորակազմի ուսուցում պարունակի»-ամփոփել է Տիմոշենկոն:

 

Նույն շարքից