ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը չի հետևում ժնևյան պայմանավորվածություններին՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու համար, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Agence France-Presse գործակալությանը։
«Մինչ օրս մենք չենք նկատում, որ նրանց արարքները համապատասխանում են Ժնևի համաձայնագրի փաստաթղթին»,- նշել է Օբաման։
Նա նշել է, որ եթե Ռուսաստանը շարունակի խախտել պայմանավորվածությունները, ապա հետևանքներ կունենա, և «ԱՄՆ-ն կխստացնի պատժամիջոցները»։
Օրերս Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն վերջին ժամանակներում առաջին անգամ կարողացել են Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց գրանցել։